Միհրան Պողոսյանի հետ կապված նախապատրաստվում են նյութեր. Արփինե Հովհաննիսյան
«Այս պահի դրությամբ գործը քննվում է, քննություն է ընթանում, նախապատրաստվում են նյութեր կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին՝ օֆշորային գոտիներում գրանցված «պանամյան փաստաթղթերին», որում կա նաև տվյալներ ՀՀ ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա մերձավոր ազգականներին պատկանող երեք ընկերությունների վերաբերյալ:
Հարցի պատասպանը ստանալուց հետո Լ. Զուրաբյանն արձագանքեց. «Վստահ եմ, որ քննությունն օբյեկտիվ տանելու պարագայում կպարզվի, որ կան մեր բանակի, զինվորների համար այդքան անհրաժեշտ միջոցերի ձեռքբերման համար հավելյալ լուրջ ռեսուրսներ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ԴԱԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր էր ստորագրել Մ. Պողոսյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին:
Լևոն Զուրաբյանը նաև հարցադրում արեց առհասարակ կոռուպցիայի դեմ իրականացնող քայլերի մասին: Նախարարն ասաց, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի. «Դրա համար բոլորս քայլեր պետք է ձեռնարկենք»:
Միաժամանակ հավելեց, որ ՀՀ կառավարությունն իր իրավասության շրջանակներում միջոցառումներ ձեռնարկում է:
«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունն իր իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է, պարզապես չափազանց կարևոր է մի բան հասկանալ, թե հասցեականությունը որտե՞ղ է և կոնկրետ որ պետական մարմնից ի՞նչ պետք է ակնկալել: Եթե խոսքը գնում է կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ այս կապակցությամբ կարևոր մի քանի քայլեր իրականացվել են և խոսքը վերաբերում է նրան, որ իրավապահ համակարգի գործառույթները չպետք է զուգահեռվեն, փոխտեղվեն: Կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տալիս մշակել համապատասխան մեխանիզմներ և ի սկզբանե դեռևս կրթության փուլից սկսած կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ստորագրեց Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
- ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննություն է սկսել «պանամյան փաստաթղթերի» վերաբերյալ
- ԴԱՀԿԾ պետը հրաժարական ներկայացրեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան