Թուրքական քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել (լրացված)
Թուրքիայի Բուրսա քաղաքում մոտ մեկ ժամ առաջ ուժգին պայթյուն է որոտացել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախնական տվյալներով 1 մարդ զոհվել է, 6-ը` վիրավորվել:
Թուրքական մամուլը գրում է մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն իրականացնելու հավանականության մասին, սակայն դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա: Բնակիչների շրջանում խուճապ է սկսվել, մեծ թվով անվտանգության ուժեր են բերվել քաղաք:
Ավելի ուշ հայտնեցին, որ Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է 25-ամյա կին մահապարտը:
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին: ԱՄՆ-ի դեսպանատումը նմանատիպ զգուշացումներ էր ուղարկել իր քաղաքացիներին Նովրուզի տոնակատարություններից, ինչպես նաև մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից առաջ: