Քաղաքական 19:09 27/04/2016 Հայաստան

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու համար. Է.Նալբանդյան

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի կարգի հրավիրի Ադրբեջանին, վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել բանակցային գործընթացը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին, թե ինչպիսի՞նն են խաղաղության հեռանկարները, կա արդյո՞ք բանակցային գործընթացով ներկայումս, այս օրերին որևէ հեռանկար հակառակորդին ստիպելու չկրակել շփման գծի ողջ երկայնքով, վերադառնալ բանակցային գործընթաց:

Նախարարն ասաց, որ որ այս օրերին բոլոր հադիպումները, քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմի սանձազերծած ագրեսիայի, լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում.
«Բանակցային գործընթացի հեռանկարները կապված են նրա հետ, որպեսզի առաջին հերթին վերացվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդունքում Արցախի դեմ, հենց դրա մասին է հայտարարել Հայաստանի նախագահը իր վերջին հայտարարությունների, հարցազրույցների մեջ:

Այսօր միջազգային հանրության, եռանախագահող  երրկրների  Հայաստանի հետ միասին ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքներիի վերացմանը, բացառվեն ապրիլի սկզբին տեղի ունեցածի հնարավոր կրկնությունները: Դրա մասին էր ասում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր այցի ընթացքում: Միայն ասեկոսներ են, թե ինչ-որ փաթեթ է բերել, բանակցություններ են վարվում, որովհետև որևէ բանակցություններ այս պայմաններում դժվար է վարել»:

Է.Նալբանդյանը նաև նշեց, որ սուտ է այն, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից, դեմ է այս գործընթացին. «Սին, Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկությունն է ներկայացնել: Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, միշտ կողմ է եղել բանակցությունների, խաղաղ ճանապարհով  հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է ամենաբարձր, նախարարների մակարդակով հանդիպումներից»:

ԱԳ նախարարի խոսքով, այսօր նաև ապարդյուն փորձեր են կատարվում հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի ուժի մեջ գտնվելը:

«Դրա փորձերը կատարվեցին դիվանագիտական կուլիսներում՝ Վիենայում, Նյու Յորքում, համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից, ասացին այն, ինչ մենք՝ եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994 և 1995 թվականներին, ուժի մեջ են, անխտիր պետք է իրականացվեն դրանց դրույթները: Դա մեր, միջազգային հանրության, եռանախագահների  կարծիքն է: Եվս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին:  Դա բավական սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից, որովհետև միգուցե չեք պատկերացնում, թե ինչ պատասխան հնչեց Վիենայում  մեր հարցադրմանը, երբ որ ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով եռանախագահներին հայտնեցին, որ իրենց դեսպանը այն հայտագիրը, նոտան, որ ուղարկել էր՝ հարցականի տակ դնելով զինադադարի ուժի մեջ գտնվելը, այդ հանձնարարականը չէր ունեցել, ինքնագլուխ  նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել Բաքվի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը դա անում է, որ խուսափի իր կատարած շատ անպատասխանատու քայլերի հետևանքից, ինպես ասում են՝ «գող, սիրտը դող»:

Ըստ նրարարի, սա առաջին անգամ չէ, հայտնի ադրբեջանական ոճ է՝ երբ որևէ բան չունեն պատասխանելու, ձևացնում են, թե տեղյակ չեն. «Ադրբեջանը ձևացնում է, որ տեղյակ չէ՝ ինչպես եղավ ապրիլի 2-ին, տեղյակ է, որ սանձազերծել է լայնածավալ գործողություններ Արցախի դեմ,  տեղյակ չէ, թե ինչքան զոհ է տվել այդ արկածախնդրության արդյունքում, տեղյակ չէ, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որը վերաբերում է հրադադարի խախատումների հետաքննության մեխանիզմի ստեղծման, եռանագահող երկրների ԼՂ կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարություններից և այլն: Անտեղյակների համար հիշեցնենք, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}