Այս գիշեր հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի երեք վիրավոր. ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ
Այս գիշեր, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների արդյունքում, հայկական հայկական կողմն ունի 3 վիրավոր, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
«Ծանր վիրավորը ստացել է բեկորային վնասվածք ազդրի ստորին երրորդական հատվածում»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի առաջին չորս օրերի ռազմական գործողությունների հետևանքով կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինծառայողների թիվը կազմել է 125:
Կամավոր Խաչատրյանը նշեց, որ ապրիլի 5-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո հակառակորդը շարունակում է կրակել, որի արդյունքում կայազորային հոսպիտալներ են տեղափոխվել ևս 34 զինծառայող: Այսպիսով, վիրավորների ընդհանուր թիվը կազմում է 159:
Ըստ նրա՝ հոսպիտալներում կատարվել է 148 վիրահատություն, մի քանի դեպքերում եղել են կրկնակի վիրահատություններ, մնացած դեպքերում վիրահատություն չեն կատարել, քանի որ դրա կարիքը չի եղել:
«Այդ 148 վիրահատության մեջ մտնում են ոչ միայն բարդ, այլև փոքր վիրահատությունները»,- ասաց ռազմաբժշկակական վարչության պետ՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ 3 վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Նա նաև տեղեկացրեց, որ 87 զինծառայող արդեն իսկ դուրս են գրվել հոսպիտալներից: «Ինչպես ասել էի՝ մեր զինվորների վիրակապի մինչև վերջին թելը չքանդենք, չառողջացնենք, հոսպիտալից դուրս չեն գրվելու: Իսկ հոսպիտալից դուրս գրված զինծառայողները լիարժեք ապաքինված են: Մենք նրանց որոշ ժամանակ դուրս չէինք գրում, քանի որ բուժումից հետո իրականացվել է նաև հոգեբանական աշխատանք զինծառայողների հետ»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան