Սկսվել է գազի գնի նվազեցման գործընթաց. Նախարար
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագինը նվազեցնելու հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է երեք օր առաջ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Սկսվել է գործընթաց, հայտ է ներկայացրել Գազպրոմ Արմենիան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի, ռեսուրսները կնայի, հայտի օբյեկտիվությունը կնայի, կնայի նաև մեր կառույցների հայտերը և վերջնական որոշումը կասի», -ասաց Յոլյանը` նշելով, որ վերջնական գինը հայտնի կդառնա հանձնաժողովի որոշումից հետո:
Հարցին, թե գազի գինը ընդամենը տասը դրամով նվազեցնելն արդյոք բավարա՞ր է համարում, նախարարը հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այսօր է հայտարարել է, որ դիմում է ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը 156 դրամի փոխարեն 146.7 դրամ սահմանելու հայտով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան