Շարմազանովը՝ նիստի մասին. Ոչ մի բան չէր կատարվում
«Ոչ մի բան չէր կատարվում: Մեր կուսակցության նախագահի հետ մեր խմբակցությունը հանդիպում էր, որը պարբերաբար է մեզ մոտ լինում»,-Հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ էր կատարվում ՀՀԿ գրասենյակում:
Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցեր:
Լրագրողները նկատեցին, ըստ տարածված լուրերի այսօրվա նիստը հրավիրվել է «Հրազդան ցեմենտ»-ին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ օրինագծի տապալման պատճառով, ՀՀԿ խոսնակն ի պատասխան ասաց. «Խնդրո առարկան եղել են կուսակցական, ներքաղաքական հարցերը: Նախ չի տապալվել, ուղղակի չի անցել: Տապալվելը կլիներ, որ չմասնակցեցին քվեարկությանը, բոյկետեցին: Հիմա ի՞նչ եք ուզում ինձանից»:
Հարակից հրապարակումներ`
- Հ. Սահակյան. Քննարկվել են կազմակերպչական բնույթի հարցեր
- Հանրապետական խմբակցությունն այսօր խորհրդակցություն է անկացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան