Քաղաքական 11:40 27/04/2016 Հայաստան

Սասունյան. Ո՞ւմ պետք է ավելի շատ խղճալ՝ նախագահ Օբամայի՞ն, թե՞ միամիտ հայերին

Պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանելու ցեղասպանություն: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառով, որը կարող է ներկայացվել միայն որպես միամտություն, բազմաթիվ հայեր Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Օբամայի պաշտոնավարման առաջին տարվանից՝ 2009 թվականից ի վեր զուր հույսեր էին փայփայում, որ նա կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը 2010-ին,  2011-ին կամ 2012-ին:

Երբ նախագահ Օբաման իր առաջին պաշտոնավարման ավարտին չարտասանեց այդ բառերը, այս միամիտ հայերը համոզված էին, որ նա կարտաբերի դրանք իր երկրորդ և վերջին պաշտոնավարման ժամանակ՝ սկսած 2013 թվականից: Նրանք սխալմամբ համարում էին՝ հավանականությունը ավելի մեծ է, որ Օբաման կասի ցեղասպանություն,  քանի որ նա այլևս չի առաջադրվելու, ուստի քննադատության ենթարկվելու խնդիր չունի ոչ Թուրքիայի, ոչ իր ներքին քաղաքական ընդդիմախոսների կողմից:
 
Երբ նախագահ Օբաման շարունակում էր մերժել Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումը, այս նույն միամիտ հայերը հորինեցին մի նոր պատճառ՝ շարունակելով ցանկալին իրականի փոխարեն ներկայացնել: Նրանք կարծում էին, որ եթե Օբաման համարձակվել է փոխել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի երկարատև սահմանափակող քաղաքականությունը, ապա նա կարող է Հայոց ցեղասպանության հարցում ևս հանդես գալ միևնույն համարձակությամբ... Սակայն, ապացուցվեց, որ այս ենթադրությունը անհիմն էր:

Վերջապես, երբ բոլոր սպասումները ձախողվեցին, միամիտ հայերն ակնկալում էին, որ Օբաման կարտասանի այդ երկու արգելված բառերը 2016 թվականի ապրիլի 24-ին՝ օգտագործելով իր վերջին հնարավորությունը: Այս կանխատեսումը ևս չիրականացավ: Նախագահ Օբաման իր վերջին հայտարարության մեջ օգտագործեց բառարանում առկա գրեթե բոլոր հնարավոր մեղմասացությունները՝ նկարագրելու համար, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին՝ բացառությամբ ցեղասպանություն բառի… Ահա նախագահ Օբամայի վերջին բանավոր վարժանքի արգասիքը՝ «զանգվածային վայրագություն, տեղահանություն, կոտորած, աքսոր, տառապանք, դժնդակ օրեր, ողբերգություն, բռնություն և սարսափ»: Ինչո՞ւ է աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարը չարչարում իրեն և իր օգնականներին այսքան շատ բառեր գտնելու համար, երբ ընդամենը մի բառը՝ ցեղասպանություն, բավարար կլիներ:

Անհավատալիորեն,  որոշ հայեր անցել են միամտության բոլոր սահմանները, պնդելով, որ քանզի Օբաման ոգեկոչման իր ամենամյա ուղերձում օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը, ապա այն պետք է դիտարկել որպես իր նախընտրական խոստման կատարում և Հայոց ցեղասպանության ճանաչում: Խնդիրն այն է, որ Օբաման, որպես նախագահի թեկնածու, չէր խոստացել, որ ընտրվելու դեպքում կասի «Մեծ եղեռն»: Ընդհակառակը, նա խոստացել էր ասել Հայոց ցեղասպանություն և նույնիսկ պնդել՝ «Ամերիկան արժանի է այնպիսի նախագահի, որը ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին: Ես կլինեմ այդ նախագահը»: Բացի այդ, «Մեծ եղեռնը» իրավական եզրույթ չէ և անհասկանալի է ոչ հայերի համար: Եթե «Մեծ եղեռնը» համարժեք է Հայոց ցեղասպանությանը, ապա ինչո՞ւ է Օբաման ութ տարի շարունակ օգտագործում միայն առաջին եզրը, այլ ոչ թե վերջինը: Եթե հայերը միամիտ են, ապա նույն չի կարելի ասել Օբամայի և նրա օգնականների մասին, որոնք գիտեն, թե ինչ են ասում և ինչու...

Այս անհեթեթ իրավիճակում կան երկու մեղավորներ: Առաջինը՝ նախագահ Օբաման է, որը խոստում է տվել և չի կատարել այն, այդպիսով խաբել իրեն հավատացած և իր օգտին երկու անգամ քվեարկած մարդկանց... Եթե Օբամայի համար միևնույն է՝ ամերիկյան հասարակությանը թողնել ճշմարտություն չասելու ժառանգություն, ապա դա իր խնդիրն է և ոչ թե ամերիկահայ համայնքի...

Երկրորդ մեղավորները նրանք են, ովքեր անխոհեմորեն, տարեցտարի հույսեր են փայփայել, որ նախագահ Օբաման կօգտագործի Հայոց ցեղասպանություն բառերը, թեև նման հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Հայոց ցեղասպանությունը արդեն բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից՝ 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում, 1975 և 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու բանաձևերում, և 1981 թ. ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի ընդունած Հռչակագրում: Ինչո՞ւ պետք է հայերը ձգտեն Հայոց ցեղասպանություն եզրույթին, երբ այն արդեն ասվել է նախորդ նախագահի կողմից: Արդյոք ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ պե՞տք է օգտագործի այդ եզրույթը, որպեսզի հայերը համոզված լինեն, որ Հայոց ցեղասպանությունն իրոք ճանաչվել է Միացյալ Նահանգներում:

Ցավոք, հայերի մեծամասնությունը ցեղասպանության ճանաչման հարցը շփոթում է Թուրքիայի հանդեպ ԱՄՆ կառավարության վարած քաղաքականության հետ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած համարվող երկրներից և ոչ մեկը Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ չունի: Նման հարաբերություններ չունի նաև ԱՄՆ-ը... Այդ բոլոր երկրները ցեղասպանության ճանաչումը հավասարակշռել են Թուրքիայի հետ նորմալ և նույնիսկ ջերմ հարաբերությունների պահպանմամբ:

Միացյալ Նահանգները չպետք է դիտարկել որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչած միայն այն պատճառով, որ նրա ղեկավարները խուսափում են օգտագործել ցեղասպանության եզրույթը իրենց քաղաքական կամ տնտեսական շահերի թյուրըմբռնման պատճառով... Կարելի է դատապարտել ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ առանց հարցականի տակ դնելու նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իրականում, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ԱՄՆ կառավարությանը մեղադրելը, ինչպես հաճախ անում են բազմաթիվ հայեր, կասկածի տակ է դնում Ցեղասպանության եղելության փաստը և մեծ վնաս հասցնում Հայ դատին...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}