Սեյրան Օհանյանը՝ հնարավոր նոր պաշտոնանկություննների մասին
Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում անդրադառնալով հնարավոր նոր պաշտոնանկությունների մասին հարցին, ասել է.
«Հայաստանի Հանրապետությունում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված: Բարձրաստիճան պաշտոնյաների մասով այդ քաղաքականությունն իրականացվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված: Այսօր այդպիսի նոր պլաններ մենք չունենք»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրերով ՊՆ-ում պաշտոնանկություններ իրականացվեցին: Պաշտոնից ազատվեցին պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան