Հայաստանի ու Սերբիայի պաշտպանության նախարարները մտադիր են համաձայնագիր ստորագրել
Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները և համաձայնագրով սահմանված ուղղություններով` խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և համագործակցության իրականացման այլ հեռանկարները:
Սերբիայի պաշտպանության նախարարը հրավիրել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխան պաշտոնական այցով այցելել Բելգրադ, որի ընթացքում էլ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են շփման գծում իրավիճակի վերաբերյալ հարցեր
- Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին