Շարլ Ազնավուրը` Թումոյում
Շարլ Ազնավուրը ապրիլի 26-ին այցելել է Երևանի Թումո: Կենտրոնից տեղեկացնում են, որ նկարչության դասընթացը տեսնելուց հետո նա երաժշտական սենյակում լսել է ԹմբաԹային, որ հայկական դասական գործերից մեկն է կատարել:
Իսկ ձայնագրման ստուդիայում նա ծանոթացել է Decibelle խմբին և լսել աղջիկների «Խռոված էր»-ը:
Այնուհետև փայտե աստիճաններում դիտել է ուսանողների աշխատանքներից մի քանիսը, այդ թվում Թումոյի սթարթափ Yelling Animation Studio-ի կարճ անիմացիաները՝ նվիրված Մեծ Եղեռնին:
Լուսանկարները` Թումոյի ֆեյսբուքյան էջից: