ԼՂՀ ՊՆ. Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ
ԼՂՀ ՊՆ-ն ժամը 19:30-ին հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից:
Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):
Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ վարչապետի խոսնակ. Այս գիշեր 20 տուն է վնասվել
- ԼՂՀ ՊՆ-ն խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունների մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ին
- ԼՂՀ վարչապետ. Մարտակերտում արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի
- Թշնամու արկակոծության հետևանքով վնասվել են Մարտակերտի քաղաքապետարանի շենքն ու 25 բնակելի տներ. քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին