Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշենք, ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջինիս բջջային հեռախոսի քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ։ Նույնականացնելու համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:
Ըստ հրապարակված տեղեկությունների, ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվողը մոր հետ գույքային վեճ է ունեցել: Մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը:
Մյուս զոհը, ում ինքնությունն ավելի վաղ էր պարզվել, 1979թ. ծնված Արմեն Հովհաննիսյանն է: Նա նույնպես ՀՀ քաղաքացի է:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
- Ավտոբուսը պայթեցնելու մեջ կասկածվողը դժգոհություններ է ունեցել ազգականների հետ և փորձել է վնասել նրանց
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան