Վ. Կազիմիրովը Panorama.am-ին է փոխանցել «Հրադադարի պարտավորությունների հաստատման մասին» համաձայնագրի պատճեն
Ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այս տարվա ապրիլի 24-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում ծավալուն անդրադարձ էր կատարել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ներկայացրել էր կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքման հանգամանքներն, ինչպես նաև՝ խնդրի լուծման հեռանկարների մասին իր տեսլականը:
Դիվանագետը նաև ռուսատանյան պաբերականին էր տրամադրել մինչև այդ երբևէ չհրապարակված՝ ԼՂ հահամարտության գոտում «Հրադադարի պարտավորությունների հաստատման մասին» 1994թ. հունիսին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստորագրված համաձայնագիրը (հարցազրույցում Վլադիմիր Կազիմիրով նշել էր, որ ադրբեջանական կողմը փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրել է 1994 թ հուլիսի 26-ին, իսկ Հայաստանն ու Արցախն այն ստորագրել են հաջորդ օրը):
Նշենք, որ հարցազրույցի հետ միասին հրապարակված այս փաստաթղթի լուսանկարը ցածրորակ էր, և Panorama.am-ը կապ հաստատեց Վլադիմիր Կազիմիրովի հետ` խնդրելով մեզ տրամադրել համաձայնագրի որակյալ պատճեն:
Դեսպանն այսօր էլեկտրոնային փոստի միջոցով «Panorama.am»-ին ուղարկեց ԼՂ հակամարտության գոտում «Հրադադարի պարտավորությունների հաստատման մասին» համաձայնագրի պատճենը:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Վլադիմիր Նիկոլայի Կազիմիրովին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները