Այս գիշեր սահմանին վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 27-ին հակառակորդի կողմից ձեռնարկած հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Տեղափոխվել է մեկ վիրավոր` կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վիրավորումով», ասաց նախարարը:
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ՀՀ ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ Կամավոր Խաչատրյանին տեղեկացրել էր, որ այս գիշեր հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով հայկական հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր: Մեկ զինծառայող էլ` Հայկ Մինասյանը, մահացել էր:
Հարակից հրապարակումներ`
- Այս գիշեր հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի երեք վիրավոր. ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ
- ԼՂՀ ՊՆ-ն խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունների մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ին
- Հակառակորդի ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա