Գազի գինը կիջեցվի նաև շարքային սպառողների համար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար: Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին` 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում:
Ինչ վերաբերում է «այլ» սպառողներին` արդյունաբերություն, հիվանդանոցներ, էներգետիկա, որոնք 10 հազար խմ-ից ավելի են սպառում, նրանց համար գազի գինը 277 դոլարի փոխարեն կդառնա 258:
Ի դեպ, թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այդ թվում և՝ շարքային սպառողի համար: