ՏՏ ոլորտի հայ մասնագետները անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ են զբաղված. ՀԺ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ:
«Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել և տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը և մատակարարումը Հայաստանի զինված ուժերին: Ի դեպ, ոլորտի պատասխանատուները և ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգևորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ: Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման և նրանց պոտենցիալն օգտագործելու համար»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա