ԵՄ կազմից դուրս գալու պատագայում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մինչև 2030 թ. կարող է նվազել 5,1 տոկոսով
Եվրամիության կազմից դուրս գալու պատագայում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մինչև 2020 թ. կարող է նվազել 3,3, իսկ մինչև 2030 թ.` արդեն 5,1 տոկոսով: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից անցկացված հետազոտության արդյունքները:
Մասնավորապես նշվում է, որ դաշինքի կազմից դուրս գալու պարագայում Միացյալ թագավորության տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում դժվարությունների կբախվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք ենք, առևտուրը, աշխատանքային միգրացիան և տնտեսական զարգացումը:
Իր հետազոտության մեջ կազմակերպությունը դիտարկել է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ: Այսպես կոչված`բացասական սցենարի պարագայում Մեծ Բիտանիայի ՀՆԱ-ն մինչև 2030 թ կնվազի 7,5 , իսկ չեզոք սցենարի պարագայում` 5,1 տոկոսով:
Այնուհանդեսձ նույնիսկ իրադարձությունների դրական զարգացման պարագայում Միացյալ Թագավորության ՀՆԱ-ն ամենաքիչը կնվազի 2,7 տոկոսով:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի պես զարգացած խաղացողի կորստի պարագայում կտուժի նաև ԵՄ ընդհանուր շուկան, հետևաբար նաև մյուս երկրների տնտեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին