Զախարովա. Չի կարելի թույլ տալ ԼՂՀ-ում ագրեսիայի նոր բռնկում
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել և թույլ չտալ ագրեսիայի նոր բռնկում: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, նշել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն թեզի հաստատումն է, որ բարձրաձայնել ենք նախորդ ճեպազրույցների ժամանակ. այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել ու գործը տանել դեպի կայունության վերականգնում»,- հայտարարել է Զախարովան:
Վերջինիս խոսքով, ՌԴ արտգործնախարարությունում «հստակ համոզված են, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացն՝ ուղղված կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը։
«Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքի իրականացումը: Այժմ առաջնահերթ խնդիրն, իհարկե, իրավիճակը հանդարտեցնելն է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը և, իհարկե, մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր և իրավիճակի հանդարտմանը և բանակցային գործընթացի վերսկսմանը։ Դրանք սկզբունքորեն կարևոր կետեր են»,- նշել է Մարիա Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին