Ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը պատրաստվում է դուրսգրման
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ: Նման խորը վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը:
Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները գնահատում են լավ: Նրանցից մեկը` 14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման:
Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաև 62-ամյա կինը, ով պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում:
Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով
- Հիվանդանոցում բուժում է ստանում ավտոբուսի պայթյունից տուժած 4 քաղաքացի. ԱՆ
- Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
- Ավտոբուսը պայթեցնելու մեջ կասկածվողը դժգոհություններ է ունեցել ազգականների հետ և փորձել է վնասել նրանց
- Պայթեցված ավտոբուսում «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր են հայտնաբերվել. Քննչական կոմիտե
- «Թումո»-ն ավտոբուսի պայթյունից տուժած սաների մասին
- Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները քիչ առաջ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ԱՆ
- Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան
- ԱԻՆ-ը հրապարակել է ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 տուժածների անունները
- Ավտոբուսի պայթյունից տուժածներն ու ականատեսները հարցաքննվել են. Տռուզյան