Հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները
Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը 100 տոննա պարենային աջակցություն է ցուցաբերել Արցախին, բացի այդ, 12 վարչական շրջաններն էլ իրենց հերթին անհրաժեշտ գույք, սնունդ, նաև շինանյութ են ուղարկել Արցախի իրենց գործընկեր քաղաքներին ու շրջաններին: Այսօր Երևանի ավագանու նիստում հայտնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է անշարժ գույքի վարչությանն ուսումնասիրել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ
Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան հանձնարարական է տրվել հանրակրթության վարչությանը՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու նպատակով ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են մերօրյա հերոսները՝ տեղերում վերջիններիս հիշատակը հավերժացնող անկյուններ ձևավորելու նպատակով:
Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման և ազատված միջոցները մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքներին աջակցության նպատակով օգտագործելու հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին