ԱՄՆ-ը կրկին զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիայում հնարավոր ահաբեկչության մասին
ԱՄՆ-ը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Akşam» թերթը:
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլ. փոստերին «շտապ հաղորդագրություն» վերնագրով ուղարկած նամակում հորդորել է հեռու մնալ Թուրքիայի զբոսաշրջային վայրերից:
Նամակում նշվել է, որ դեսպանատունը շարունակում է տեղեկություններ ստանալ առ այն, որ ահաբեկիչները հարմար առիթ են փնտրում Թուրքիայի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում հարձակում կազմակերպելու համար: Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի դեսպանատումը նմանատիպ զգուշացումներ էր ուղարկել իր քաղաքացիներին Նովրուզի տոնակատարություններից, ինչպես նաև մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ահաբեկչության հետևանքով յոթ մարդ է զոհվել
- Ստամբուլի պայթյունից 12 օտարերկրացի է տուժել
- Թուրքական լրատվամիջոցներին արգելել են Ստամբուլի ահաբեկչության մասին մանրամասներ հրապարակել
- Քուրդ զինյալները ստանձնել են Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը
- Ականատես. Անկարայի ահաբեկչությունն իրականացրած մահապարտները ադրբեջաներեն էին խոսում