Հայաստանում կարող ենք ունենալ 100 դրամով տրանսպորտի լավ սպասարկում. Պիպոյան
Երբ լրահոսում հայտնվեց Հալաբյանում ավտոբուսի պայթյունի լուրը, առաջին ռեակցիան, որ կար հասարակության մեջ՝ գազաբալոնի պայթյունն էր, այսինքն՝ սա վկայում է այն մասին, որ հասարակությունը տրանսպորտային համակարգի նկատմամբ ունի հենց այսպիսի վստահություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրներին:
«Մենք սպասում ենք, որ տրանսպորտային համակարգում եղած առկա խնդիրների պատճառով կարող ենք բախվել նման միջադեպի: Իսկ սրա պատճառն այն է, որ ռեֆորմներն այս ոլորտում մնում են ընդամենը հայտարարությունների տեսքով, ոչ ավելի»,-նշեց Պիպոյանը:
Ըստ նրա՝ առաջին հայացքից կարող է թվալ, որ Հալաբյանում տեղի ունեցած պայթյունը կապ չունի տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների հետ, բայց օրինակ բերեց. «Իրականում գերբեռնված երթևեկությունը խիստ խանգարում է տեսանելիությանը: Տրանսպորտում գտնվող քաղաքացին ունի տեսադաշտի խնդիր, եթե այդ հեռավորությունը լինի, մարդիկ կտեսնեն, որ այս նստարանին նստած անձն ինչ որ տարօրինակ գործողություն է կատարում»:
Լրագրողների հակադարձմանը, թե վերջին պայթյունում տեսանելիության խնդիր չի եղել, Պիպոյանն ասաց, որ սա ընդամենը ընդհանուր գնահատական է և նման խնդրի դեպքում շատ հեշտ է իրականացնել ցանկացած կամայական գործողություն:
Ներկայացնելով 2013 թվականին քաղաքապետարանի ուսումնասիրությունները՝ Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը շեշտեց, որ ավտոբուսի գծերը կառուցվել են այնպես, որ իրական այլընտրանք չեն հանդիսացել միկրոավտոբուսներին. «Օրվա ամենապիկ ժամերին՝ առավոտյան ժամը 8-10-ը բոլոր միկրոավտոբուսներին բաժին է ընկնում 32 հազար ուղևոր, սա նշանակում է. որ եթե անգամ բոլոր շարժակազմերը լինեն գծում, մեկ միկրոավտոբուսին բաժին է ընկնում 25 մարդ: Սա արդեն իսկ նշանակում է, որ այս ցանցը, որը որ գծված է ուղղակի հնարավորություն չի տալու ապահովել Երևանում նորմալ հասարակական տրանսպորտ»:
Պիպոյանը նշեց, որ ըստ քաղաքապետարանի ներկայացրած տվյալների՝ այդ նույն ժամին ավտոբուսային պիկն ընդամենը 5300 է, ինչը նշանակում է, որ ավտոբուսային գծերը կառուցվել են այնպես, որ իրականում այլընտրանք չեն հանդիսանում միկրոավտբուսին. «Գծերը սխալ են կառուցված և քանի մենք չենք վերացրել լավ գիծ, վատ գիծ, անձերի եկամուտների հետ կապված հասկացությունը, հնարավոր չէ խսել բարեփոխումներից»:
Համեմատելով հանրային տրանսպորտը և տաքսիները, Պիպոյանն ասաց, որ զարգացման այդ դինամիկան անհամեմատելի է և ի տարբերություն երթուղային տրանսպորտի՝ տաքսիների շարժակազմը փոփոխվում են դեպի լավը, իսկ երթուղայինինը՝ դեպի մաշվածություն:
Ըստ Պիպոյանի՝ այս խնդիրների լուծումը կենտրոնացված համակարգ ունենալու մեջ է:
Նրա խոսքով՝ առանց նոր ներդրումների, 100 դրամ տրանսպորտով էլ հնարավոր է արդիականացնել այս համակարգը և ունենալ լավ սպասարկում. «Ենթադրենք, որ տրանսպորտը պետք է շահագործվի 115 դրամով, սակայն եթե պետությունը ազատի այն դիզվառելիքի հարկային բեռը , որն ուղղված է հանրային տրանսպորտին, կունենանք հարյուր դրամով մատչելի և որակով տրանսպորտային համակարգ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան