Կարելի է ենթադրել, որ Ձեր նշանակումը որպես ԱԳ նախարար չի եղել ոչ լեգալ, ոչ լեգիտիմ. Շարմազանովի պատասխանը Օսկանյանին
«Եթե դուք պնդում եք, որ 20 տարի մեր ընտրությունները կեղծվել են, ապա գոնե 1998 թվականի և 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո դուք Հանրապետության նախագահի կողմից նշանակվել եք արտաքին գործերի նախարար, այդ կեղծված ընտրությունների, ինչպես դուք եք ասում, ես չեմ ասում, կարելի է ենթադրել, որ դուք որպես արտաքին գործերի նախարար և ձեր նշանակումը չի եղել ոչ լեգալ, ոչ լեգիտիմ: Այստեղ են ասում «язык мой-враг мой»»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՝ հակադարձելով պատգամավոր Վարդան Օսկանյանին:
Նշենք, որ նախքան Է.Շարմազանովի ելույթը, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ նախկին արտաքին գործերի նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով ասել էր. ««Հայաստանում երկու տասնամյակ ընտրությունները կեղծվել են, մենք դա արձանագրում ենք: Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կեղծվել են կրկնակի քվեարկություններով, կեղծվել են բացակաների փոխարեն քվեարկելով, կեղծվել են լցոնումներով: Կեղծվել են հաշվարկների ժամանակ խարդախություններով»:
Խոսելով Ընտրական օրենսգրքի մասին, Էդ.Շարմազանովն ասաց, որ իշխանության խնդիրն է քաղաքական ուժերի, քաղհասարակության հետ միասին հասնել մի Ընտրական օրենսգրքի ընդունմանը, որը պրակտիկորեն կբարձրացնի հանրության վստահությունն ընտրական գործընթացների արդյունքների նկատմամբ:
«Իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, իշխանությունը պատրաստ է փոխզիջումների, իշխանությունն առաջարկել է և առաջարկելու է փոխզիջումային տարբերակներ: Բայց խնդրանքս է ընդդիմադիր գործընկերներիս, որ գիտակցեն այդ փոխզիջումների կարևորությունը: Փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի զիջումների»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան