Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կայցելի. «Իրավունք»
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ելույթը թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում մեծ արձագանք է ունեցել: «Իրավունք»-ի տեղեկություններով՝ մինչև ամառ Կարո Փայլանն ու մեկ այլ հայ կին պատգամավոր Սելինե Դողանը կայցելեն Հայաստան, և չի բացառվում՝ հայ պատգամավորները քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպում ունենան:
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն, HDP) կոչ է արել ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915թ. հայ քաղաքական գործիչների սպանությունները: Փայլանը, ելույթը սկսել է հայերեն «Բարև ձեզ»-ով, իսկ ելույթի վերջում մեկ առ մեկ ցույց տվել երիտթուրքերի կողմից 1915թ. սպանված օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորների նկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան