ՀՀԿ-ն մտադիր է այս շաբաթ ավարտել ԸՕ նախագծի առաջին ընթերցումը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է այս շաբաթ ավարտել Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը, իսկ մայիսի 16-ին սկսվող քառօրյայի ժամանակ ավարտել 2-րդ ու 3-րդ ընթերցումները:
«Քննարկումները հասցնելու համար մտադրություն կա 2-րդ ու 3-րդ ընթերցումները կազմակերպել հատուկ ռեժիմով՝ 24 ժամվա ընթացքում: Չհասցնելու դեպքում հնարավոր է հրավիրել նաև արտահերթ նիստ, բայց քանի որ սպասվում են նաև բյուջետային երկարատև քննարկումներ, ցանկություն կա ԸՕ-ն ընդունել հաջորդ քառօյայում: Եթե մինչև հունիսի 1-ը չհասցնեն ընդունել, սահմանադրական ճգնաժամ է առաջանալու»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան