Նայել եմ Օսկանյանի աչքերի մեջ ու ասել. Շարմազանով
Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում կուսակցություն ստեղծել-չստեղծել, առաջ գնալ-չգնալ: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունը:
Դիտարկմանը, թե Օսկանյանը հայտարարել է, որ իր ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը լինելու է արմատական ընդդիմություն, Շարմազանովն արձագանքեց.
«Վերջին շրջանում բազում կուսակցություններ են ստեղծվել, դրանցից ո՞ր մեկն է ասել, որ ինքը հերթականն է: Բոլորն էլ ասել են, որ իրենք արմատական են, ձգտելու են իշխանափոխության, այլընտրանք են իշխանության: Ժողովուրդն է որոշելու՝ ով է այլընտրանք իշխանության»:
Այնուհետև, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ինքն այսօր նիստում արձագանքել է Օսկանյանի այն հայտարարությանը, թե վերջին երկու տասնամյակում Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվել են ու հավելեց.
«Ես նայել եմ պարոն Օսկանյանի աչքերին ու ասել՝ չեմ հիշում, որ երբ եղել եք արտաքին գործերի նախարար, ասել եք, որ ընտրությունները կեղծվել են և կարելի՞ է ենթադրել, որ ձեր ասած կեղծված ընտրությունների արդյունքում 1998 և 2003 թվականներին նախագահ Քոչարյանի կողմից նշանակվել եք արտգործնախարար ոչ լեգալ»:
Հարակից հրապարակումներ`
- Կարելի է ենթադրել, որ Ձեր նշանակումը որպես ԱԳ նախարար չի եղել ոչ լեգալ, ոչ լեգիտիմ. Շարմազանովի պատասխանը Օսկանյանին
- Հայաստանում 2 տասնամյակ ընտրությունները կեղծվել են. Վարդան Օսկանյան
- Օսկանյանի կուսակցությունը` «Համախմբում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան