ԸՕ-ով իշխանության առաջարկած լուծումները կարելի է համարել թերի. Սարգսյան
«Ընտրողների ցուցակների հրապարակումը ընտրական գործընթացների նկատմամբ էապես կբարձրացներ հանրության վստահությունը, մինչդեռ իշխանությունը այս հիմնական պահանջի նկատմամբ մնացել է անհողդողդ»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ընդհանրապես, Ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրությունից, Սարգսյանը նկատել է, որ իշխանությունը առանցքային հարցերում միայն մասամբ է ընդառաջ գնացել քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի պահանջներին:
«Առաջարկված լուծումները կարելի է համարել թերի», -հավելեց Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն մտադիր է այս շաբաթ ավարտել ԸՕ նախագծի առաջին ընթերցումը. ՀԺ
- ԸՕ նախագծում կան մեխանիզմենր, որոնք հնարավորություն են տալու իրականացել նորմալ ընտրություններ. Սահակյան
- Մի քանի գործողություններ պետք է կատարվեն ԸՕ հանդեպ վստահությունն ամրապնդելու համար. Դ. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան