Հայաստանում 2 տասնամյակ ընտրությունները կեղծվել են. Վարդան Օսկանյան
Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստանում վերջին երկու տասնամյակներում ընտրությունները կեղծվել են:
«Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կեղծվել են կրկնակի քվեարկություններով, կեղծվել են բացակաների փոխարեն քվեարկելով, կեղծվել են լցոնումներով:
Կեղծվել են հաշվարկների ժամանակ խարդախություններով», -հայտարարեց Օսկանյանը:
Նրա խոսքով, Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է կարգավորի ու լուծում տա հենց այդ խնդիրներին, բայց այդպես չէ և ներկայացվող նախագիծը «բացարձակապես չի լուծում այդ խնդիրները»:
Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների շուրջ ձևավորված 4+4+4 ֆորմատը, ըստ ԱԺ պատգամավորի, առաջարկում էր լուծումներ, որոնցից 4-ը վերաբերում էին այդ խնդիրների լուծմանը, սակայն ֆորմատի շրջանակներում բանակցությունները տապալվեցին:
«Կարծում եմ ժամանակ կա և պետք է գալ կոնսենսուսի», -հավելեց նա:
Անդրադառնալով ԸՕ-ով առաջարկվող համամասնական ընտրակարգին, Օսկանյանն ասաց, որ առաջարկվող ընտրակարգը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ չէ և կարող է համարվել հակասահմանադրական:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ-ով իշխանության առաջարկած լուծումները կարելի է համարել թերի. Սարգսյան
- ՀՀԿ-ն մտադիր է այս շաբաթ ավարտել ԸՕ նախագծի առաջին ընթերցումը. ՀԺ
- ԸՕ նախագծում կան մեխանիզմենր, որոնք հնարավորություն են տալու իրականացել նորմալ ընտրություններ. Սահակյան
- Մի քանի գործողություններ պետք է կատարվեն ԸՕ հանդեպ վստահությունն ամրապնդելու համար. Դ. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան