Սեյրան Օհանյանը՝ ռուսական զենքի ձեռքբերման մասին
200 մլն դոլար վարկի շրջանակում ռուսական կողմից զենքի ձեռքբերման վերաբերյալ պայմանավորվածություններ կան: Հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում հայտարարեց Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Նախնական պայմանգրերը համաձայնեցված են: Քանի որ վարկի տրամադրման վերջնական որոշումը նոր է ընդունվել, տեխնիկական պայմանգրերն իրենց համապատասխան բնութագրերով հիմա ճշտվում են: Նախնական պայմանավորվածության համաձայն, աշխատանքների մի մասն արդեն կատարվում է»,-ասաց նախարարը:
Հարցին, թե Մոսկվայում որևէ կողմի միջամտություն չի՞ եղել կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում, Ս. Օհանյանը պատասխանեց. «Այսպիսի խոսակցություն չի եղել, որովհետև ես իրենց էլ եմ ասել, որ չկրակելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել: Հիմա՝ մանավանդ վերջին երեք օրերին, ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է հատկապես գիշերային ժամերին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածներում՝ օգտագործելով հրետանային բոլոր տեսակի միջոցները: Այս պարագայում ոչ այլ ինչ է մնում, քան պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,-
Պաշտպանության նախարարի խոսքով, Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովի ընդմիջման ընթացքում միջանցքում իրեն մոտեցել են ադրբեջանցի լրոգրողներ ու հարցրել. «Ինչո՞ւ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում բանակցությունների խաղաղ անցկացման ուղղությամբ»:
«Ես ասացի՝ ընդհակառակը: Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանակցություններում հաջողություններ ունենալու համար վստահության մթնոլորտի ամպապնդման համապատասխան մեխանիզմների ձևավորմանը: Սակայն այդ ամենը խախտել ու ամենից հրաժարվել է Ադրբեջանը: Եվ այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը կրակի դադարեցման կոպիտ խախտումներ է թույլ տալիս»,-ադրբեջանցի լրագրողներին ասել է պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ հնարավոր նոր պաշտոնանկություննների մասին
- Հայաստանի ու Սերբիայի պաշտպանության նախարարները մտադիր են համաձայնագիր ստորագրել
- Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են շփման գծում իրավիճակի վերաբերյալ հարցեր
- Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան