Հ. Սահակյան. Քննարկվել են կազմակերպչական բնույթի հարցեր
Քննարկվել են Հանրապետական կուսակցության աշխատանքների կազմակերպչական բնույթի հարցեր: ՀՀԿ գրասենյակում Հանրապետական խմբակցության փակ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց նիստի ընթացքում քննարկել են կուսակցության աշխատանքների կազմակերպչական բնույթի, ինչպես նաև ԸՕ վերաբերյալ հարցեր:
«Առանձնահատուկ որևէ հարց չի քննարկվել: Ընդհանուր բնույթի հարցեր էին, բավականին բովանդակային էին, ըստ իս, հրապարակման ենթակա չեն: Մասնավոր որևէ հարց՝ Հերմինե Նաղդալյանի, մյուսի հետ կապված հարցեր չեն քննարկվել»,-ասաց Սահակյանը, ավելացնելով, որ ԱԺ-ում տապալված օրինագծի վերաբերյալ հարց էլ չի քննարկվել:
Նրա խոսքով, սա նմանատիպ առաջաին նիստը չէ. «Եթե հիշողություններդ լարեք, բազմիցս մենք հավաքվել ենք, քննարկել ենք նմանատիպ հարցեր»:
Նա ավելացրեց, որ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կհայտնի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ նիտին մասնակցել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչու ԱԺ-ում տապալվեց «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը
- «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին նախագիծը ԱԺ-ում տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին