ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոն պատրաստ է աջակցել ավտոբուսի պայթյունի քրգործով հարցերի պարզաբանմանը
ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն պատրաստակամ է աջակցելու ապրիլի 25-ին Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով տարբեր մասնագիտական հարցերի պարզաբանման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի կցորդ տիկին Քեթլին Քենինգը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ԱՄՆ ՀԴԲ-ի կցորդի օգնական, Բյուրոյի ներկայացուցիչ տիկին Մառլեն Բենսոնը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, առանձին քրեական գործերով մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերի վերաբերյալ։
Քեթլին Քենինգը միաժամանակ տեղեկացրել է, որ ի կատարումն ձեռք բերված պայմանավորվածության ՀՀ ՔԿ-ին կտրամադրվի քրեագիտական տեխնիկա, ինչն էապես կնպաստի քրեական գործերով իրականացվող անհետաձգելի քննչական գործողությունների արդյունավետ իրականացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխգործակցությանը վերաբերող հարցերը քննարկել աշխատանքային կարգով։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունից տուժած հղի կինը հղիությունը կավարտի մայրության բերկրանքով. Արմեն Մուրադյան
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
- Ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը պատրաստվում է դուրսգրման
- Հիվանդանոցում բուժում է ստանում ավտոբուսի պայթյունից տուժած 4 քաղաքացի. ԱՆ
- Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
- Ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է. գլխավոր դատախազություն (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա