Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
Հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա, հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ զրոյական է, և Ընտրական օրենսգիրքը չի բարձրացնում այդ վստահությունը:
Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նրա գնահատմամբ, Ընտրական օրենսգրքով առաջարկվող համամանսական ընտրակարգն ամենևին էլ այդպիսին չէ, այլ «թաքնված մեածամասնական համակարգ է»:
«Այլ պետություններում միգուցե նման համակարգը գործում է իդեալապես, բայց մեր երկրում գոյություն ունեցող ավանդույթները բավարար չեն ասել, որ սա իրապես համամասնական համակարգ է», -հայտարարեց Վարդանյանը:
Պատգամավորի պնդմամբ, ներկայացվող համակարգը թույլ է տալու կրկնել նախկինում կատարված բոլոր խախտումներն ու կեղծիքները: «Այս համակարգը հնարավորություն է տալու, որ թաղային հեղինակությունները դառնան պառլամենտի անդամներ», -հավելեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին