ԱԺ-ն հապճեպորեն ընդունեց Ընտրական օրենսգիրքը
Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ մի քանի րոպե էր մնացել, որ աշխատանքային օրն ավարտվի, 98 Կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ընտրական օրենսգիրքն ու հարակից օրենքների նախագծերը ընդունվեցին:
ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վկայակոչելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, հայտարարեց, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով:
Եվ Հանրապետական խմբակցությունը Դաշնակցություն խմբակցության հետ միասին կարողացան անհրաժեշտ ձայների քանակն ապահովել: Մինչ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին վարման կագրով ելույթներ ունենալ, հայտնել դիրքորոշումներ, բայց նրանց նման հնարավորություն տրվեց միայն քվեարկությունից հետո:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԸՕ նախագիծն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի «կոպիտ խախտմամբ»:
«Սա լեգիտիմ օրենք չի կարող համարվել, եթե այսպես եք վարվում: Տարրական պահանաջները խախտում եք», -հայտարարեց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ի պատասխան վկայակոչեց ԱԺ Կանոնակարգ օրենքի 56 հոդվածը. «Քվեարկությունից առաջ և հետո կարող են պատգամավորները ելույթ ունենալ վարման կարգով: Քվեարկությունից հետո ձեզ բոլորիդ տրվել է հնարավորություն ունենալ ելույթ»:
Հարակից հրապարակումներ`
- Վստահության դաշտ գալու համար պետք է մարդավարի ընտրություններ անենք. Ռ.Հակոբյան
- Ընդդիմադիրների առաջարկները կընդգրկվեն ԸՕ նախագծում. Դավիթ Հարությունյան
- Այս օրենսգրքով չի որոշվում ընտրությունը. Ա.Արզումանյան
- Մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ամենաոչժողովրդավարականն է. ՀՀԿ-ական
- Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
- Դաշնակցությունն առաջարկում է մինչև ընտրությունները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին