Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն
«Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Սեյյեդ Ռահիմ Սաֆավին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատարը, տարածաշրջանային զարգացումներին նվիրված համաժողովի ընթացքում, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ ունեցած մեր քաղաքական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարաբերությունները պետք է վերանայվեն և անհրաժեշտ կարգավորումներ արվեն, քանի որ Անկարան՝ որպես Միացյալ Նահանգների, Իսրայելի և արաբական որոշ երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականության հետ համաձայնեցված»:
Հիշեցնենք, որ վերջերս Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների համաժողովի ընթացքում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ջանքերով ամփոփիչ հայտարարության մեջ հակաիրանական բովանդակության դրույթներ էին ընդգրկվել, որի պատճառով էլ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին բոյկոտեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ամփոփիչ նիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին