Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կիրականացնի «Սանիր» ընկերությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ իրանական «Սանիր» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տրվեց՝ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ակնկալվում է, որ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
«Սանիր»-ը էլեկտրաէներգիայի և ջրի արդյունաբերության ոլորտում որպես կապալառու է: Ընկերությունը հարուստ փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում, մասնավորապես` նշված ընկերությունը հանդիսացել է Իրան-Հայաստան 220 կՎ էլեկտրահաղորդման առաջին և երկրորդ գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության գլխավոր կապալառու:
«Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան