ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակեցված շրջաններում ռազմական օբյեկտների տեղակայման լուսանկարներ
ԼՂՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում առկա են Ադրբեջանի բնակեցված շրջաններում ռազմական օբյեկտների տեղակայման լուսանկարները և հետևյալ հաղորդագրությունը. «ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:
Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Մատաղիսի հրթիռակոծման տեսանյութը
- Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդը ինտենսիվ հրետակոծել է ՊԲ մարտական դիրքերը. ԼՂՀ ՊՆ