ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար. Հայաստանը չի գտնվում արտաքին պարտքի վտանգավորության շեմին
Համաշխարհային բանկը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի հետ, որ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ պատասխանելով հարցին, թե հայաստանյան տնտեսագետներից շատերը ահազանգում են, որ արտաքին պարտքը հասել է ճգնաժամային չափերի, ձեր կարծքիով արդյո՞ք Հայաստանը վտանգավոր գոտի է մտել, թե՞ վարկ վերցնելու տեղ կա:
Նա միաժամանակ նշեց, որ վտանգավոր, ճգնաժամային սահման բառերը պետք է զգուշավորությամբ օգտագործվեն, և իրենք բավականին լուրջ ենք մոտենում պարտքի կայունության, պարտքի բեռի հարցերին:
«Սակայն արձագանքելով տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց բացական ազդեցությանը տնտեսության վրա, վերջին տարիներին Հայաստանը եկամուտների ճեղքվածը փակելու համար ավելի ագրեսիվ կերպով է ներգրավվել պարտք»,- ասաց նա:
Ըստ Լ. Բեյլիի, դա է պատճատը, որ նաև դանդաղել է այն տեմպը, որով վարկեր էին ներգրավվում, ինչը պատշաճ ձև է:
«Եթե դիտարկում ենք Համաշխարհային բանկի վերջին հինգ տարիների ծրագիրը, ապա նկատում ենք, որ տարեց տարի նվազում են այն գումարները, որոնք տրամադրվում են վարկի տեսքով: Սակայն սրա պատճառն ամենևին այն չէ, որ մենք չենք ցանկանում շարունակել Հայաստանին տրամադրվող օժանդակությունը կամ հեռանում ենք Հայաստանից, պարզապես ուզում ենք ուշադրությունն ավելի սևեռել արդեն իսկ գործող ծրագրերի վրա՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը, դրանք հնարավորինս ավելի օգտավետ դարձնել»,- ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան