Խոսրով Հարությունյան. Էրդողանը խնդիր է տեսնում ադրբեջանական բանակում
«Թուրքիան հարազատ է մնում իր որդեգրած քաղաքականությանը: Այն է՝ լինելով Մինսկի խմբի անդամ ամեն ինչ անել, որ այս հակամարտությունը կարգավորվի բացառապես ուժի կիրառմամբ»,- Անդրադառնալով Թորքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երևանին մեղադրել է ԼՂ հակամարտության սրման մեջ՝ հայտարարելով. «Զինադադարի ռեժիմի խախտումով Հայաստանը կրակի հետ է խաղում: Վերջին իրադարձությունները հակամարտության գոտում ցույց տվեցին, որ Ադրբեջանի բանակը գերակայություն ունի հայկական զինուժի նկատմամբ»:
«Էրդողանի այս հայտարարությունը պետք է դիտել բոլորովին վերջերս նաև թուրքական կողմի Ռուսաստանից սպասվելիք սպառնալիքի վերաբերյալ հայտարարության համատեքստում: Այն է՝ որ նրանք Ռուսաստանից իրական սպառնալիք են զգում: Թեպետ դրան պատասխաններ հնչեցին, սակայն խոսքը գնում է Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում լարվածությունը սրելու մասին»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ Թուրքիայի քաղաքական հարցադրումները որևէ կապ չունեն ո՛չ Արցախի հետ, ո՛չ նրա ճակատագրի հետ, նույնիսկ Ադրբեջանի խնդիրների հետ կապ չունեն:
Հարությունյանի համոզմամբ, Թուրքիայի համար շահեկան է տարածաշրջանում իրավիճակի խառնաշփոթը, որպեսզի Անկարան կարողանա այդ «պղտոր ջրում ձուկ որսալ»:
Հարավային Կովկասում իրավիճակը տաք պահելու շահեկանության տեսանկյունից պատգամավորը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է Թուրքիան աբաբխազական և հարավ-օսական խնդրում որոշակի բորբոքումներ մտցնի:
Անդրադառնալով Էրդողանի հայտարարության մեջ Ադրբեջանական բանակի գերակայության թեզին, Հարությունյանը նշեց, որ այն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի:
«Սա խոսում է այն մասին, որ նրանք այնտեղ պրոբլեմ են տեսնում: Ավելի շատ պրոպագանդիստական նշանակություն ունի, որը փաստի արձանագրում չէ: Փաստն այն է, որ Ադրբեջանի ամբողջ ռազմական պոտենցիալը չկարողացավ հաղթահարել Արցախի Պաշտպանության բանակի դիմադրությունը: Սա փաստ է»,- նշեց պատգաավորը և հավելեց, որ դրանով Անկարան ցանկանում է գոտեպնդել իր «փոքր եղբորը»:
Պետք է ենթադրել, որ Ադրբեջանում Ալիևի հեղինակությունը լուրջ սասանվել է, իսկ նրա «ավագ եղբայրը» փորձում է ի լուր աշխարհի, նաև այդ թվում Ադրբեջանի, տեղեկացնել որ մտահոգվելու տեղիք չկա: Այս ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ դուք ունեք մեծ գերակայություն հայկական զինուժի նկատմամբ»,- նշեց հարությունյանը և ամփոփեց, որ եթե դա ճիշտ լիներ, ապա արդյունքները բոլորովին այլ կլինեին, կրակի դադարեցման խնդրանքով Ադրբեջանը չէր դիմի Ռուսաստանի Գլխավոր շտաբին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները