Խիյար եք գրել, բերել բողկ եք դեմ տալիս. Հովհաննես Մարգարյան
«Բախտի հերը շուն դառնա», -ժպտալով ասաց ԱԺ «Օրինաց երկիր» (Հայկական վերածնունդ) խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և դժգոհեց, որ իր ելույթը նիստի ընդմիջման ժամանակի պատճառով պետք է ընդհատվի:
Այդուհանդերձ, անցնելով Ընտրական օրենսգրքի նախագծին, Մարգարյանն ասաց, որ Սահմանադրությունը պահանջում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, բայց առաջարկվում է այլ բան:
«Անունն ուզում եք դրեք իսկյանդար, ուզում եք դրեք, չգիտեմ, փիլիպոս, մեկ է, պարզից պարզ է, որ 100 տոկոս համամասնականը դառնում է 50 տոկոս համամասնական, 50 տոկոս չգիտեմ՝ ինչ: Ոնց որ ասեք խիյարն ու բողկը նույն բանն է: Խիյար եք գրել Սահամանդրության մեջ, խիյար բերեք, հիմա բերել բողկ եք դեմ տալիս», -հայտարարեց պատգամավորը՝ նկատելով, որ բոլոր ընդդիմադիր ուժերը դեմ են Ընտրական օրենսգրքի նախագծին:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ամենաոչժողովրդավարականն է. ՀՀԿ-ական
- Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
- Դաշնակցությունն առաջարկում է մինչև ընտրությունները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան