Ժողովուրդը շատ լավ գիտի շատերի իրական բազառի գինը ընդդիմության դաշտում գործելու համար. Նաիրա Զոհրաբյան
«Բացարձակ անբարոյական է այստեղ առաջին գծում զոհված զինծառայողների արյունը շահարկելը: Որևէ մեկը իրավունք չունի իր ճղճիմ, անձնական բոնուսները հավաքելու համար, իր էլեկտորատի շահերը սպասարկելու համար շահարկել բանակում զոհված զինվորի արյունը», -այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ակնարկն ուղղված էր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, որն իր ելույթում խոսել էր ապրիլյան ռազմական գործողությունների մասին ու մեղադրել իշխանություններին:
Զոհրաբյանի խոսքով, նման վարքագիծն «անբարոյականություն է զոհվածների հարազատների հանդեպ»:
ԲՀԿ-ական պատգամավորը նկատել է նաև, որ քննարկվող Ընտրական օրենսգրքի փոխարեն «վիճարկվում է, թե ով է իրական ընդդիմությունը»:
«Մեկը հերոսական առկախումներով, մյուսը ընդդիմադիր մուրաբաների, պռոթեզների մասին ճառեր ասելով, քասթինգ է սկսվել՝ ժողովուրդ ջան, ես եմ իրական ընդդիմադիրը, ես եմ ուզուրպացրել ընդդիմության տիտղոսը, հանգիստ եղեք, ժողովուրդը բոլորի արժեքը շատ լավ գիտի: Ժողովուրդը շատ լավ գիտի նաև շատերի իրական բազառի գինը ընդդիմության դաշտում գործելու համար», -հայտարարեց Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան