Նարեկ Անդրեասյանը Ռախմանինովի անվան պատանի կոմպոզիտորների միջազգային մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Պատանի կոմպոզիտոր Նարեկ Անդրեասյանը Գերմանիայի Դարմշտադ քաղաքում կայացած Ռախմանինովի անվան պատանի կոմպոզիտորների միջազգային II մրցույթում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից:
53 մասնակիցների մեջ (երկու ենթախմբերով) Նարեկի «Էտյուդ-պատկեր» դաշնամուրային ստեղծագործությունն արժանացել է Ժյուրիի բարձր գնահատանքին: Հայաստանից միայն Նարեկն էր մասնակցում մրցույթին:
«Անկեղծ՝ ուրախ եմ շատ, որ կարողացա իմ ստեղծագործւթյամբ բարձր պահել երկրիս պատիվը: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախում զոհված հերոսների հիշատակին և այս պահին մարտնչող հայ զինվորներին»,- ասել է նա:
Նարեկ Անդրեասյանի համար Ռախմանինովի անվան մրցույթն առաջին միջազգային ստուգատեսն էր: Պատանի կոմպոզիտորի կոմպոզիցիայի ուսուցիչը Դավիթ Բալասանյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում