ՅՈՒՆԵՍԿՕ. Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է
Սիրիական Պալմիրայի հնագիտական համալիրը, չնայած ահաբեկչական խմբավորումների կողմից մեծ վնաս է կրել, հիմնականում պահպանվել է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման եզրահանգման են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, ովքեր այցելել էին Սիրիա՝ իրավիճակը գնահատելու համար:
«Առաքելությունը եկավ եզրակացություն, որ չնայած Պալմիրայում ավերվել են մի շարք խորհրդանշական հուշարձաններ, բայց հնագիտական համալիրը մածամասամբ պահպանել է իր արժեքն ու իսկությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն Պալմիրայի պահպանման համար»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Առաջին փորձագիտական առաքելությունը գտնվել է Սիրիայում ապրիլի 24-26-ը: Այդ ընթացքում փորձագետերը գնահատել են վնասը, որը հասցրել են ահաբեկիչները Պալմիրայի իսլամական թանգարանին, ուսումնասիրել են մեծ սյունաշարը, Հաղթական կամարի և Բաալշամինա տաճարի ավերակները: Հեռակա ուսումնասիրել են նաև Բել տաճարի ավերակները, քանի որ դեռս այդ տարածք մուտքն արգելված է, շարունավում են ականազերծման աշխատանքները:
Ծանոթանալով փորձագետների գնահատականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ իրենք վճռական են պահպանելու այս և այլ օբյեկտներ՝ համագործակցելով իրենց գործընկերների հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ից նաև հայտնել են, որ մոտ ժամանակներս կազմակերպությունը Սիրիա կուղարկի ևս մեկ միջազգային փորձագետների խումբ, «որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրեն սիրիական մշակութային ժառանագության օբյեկտները, ներառյալ նաև Պալմիրան»:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել Պալմիրայի վերականգնման համար
- Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
- Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
- Սիրիական բանակը սկսել է ականազերծել Պալմիրա քաղաքը
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին