Նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա. Օսկանյան
Մենք նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա: Այդ մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Նա հայտնել է, որ «Համախմբում» կուսակցության (անգլերեն՝ Unity, ռուսերեն՝ Единение) նախաձեռնող խմբում ներգրավված է Ազգային ժողովի չորս պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և ինքը, ինչպես նաև մեկ տասնյակ պատկառելի համախոհներ:
«Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր ողջ կառավարման ձևը խարսխված է լինելու կուսակցական համակարգի վրա, մեր կուսակցությունը նոր մշակույթ կբերի կուսակցաշինության և դրա գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց և թափանցիկ, հնարավորություն կտանք յուրաքանչյուր անհատի
ինքնադրսևորվելու, կապահովենք սերնդափոխությունը, համարձակորեն և ազնվորեն կբարձրացնենք և կխոսենք առկա թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում կառաջարկենք հստակ և նպատակային լուծումներ:
Վերջապես, խորհրդարանական հաջորդ ընտրություններին ընդառաջ կփորձենք ձևավորել նոր քաղաքական բևեռ և մեր հանրության ու ընտրողների համար հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական ուժին:
Այդ ճանապարհին մենք պատրաստ կլինենք, առանց որևէ բացառության, համագործակցելու քաղաքական բոլոր այն ուժերի, կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են երկրում տեսնել արմատական փոփոխություններ», -նշել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձելու ենք ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ. Օսկանյան
- Օսկանյան. Իմ իշխանության ժամանակ էլ հրապարակային բարձրաձայնել եմ, որ ընտրություններում եղել են լուրջ խախտումներ
- Նայել եմ Օսկանյանի աչքերի մեջ ու ասել. Շարմազանով
- Կարելի է ենթադրել, որ Ձեր նշանակումը որպես ԱԳ նախարար չի եղել ոչ լեգալ, ոչ լեգիտիմ. Շարմազանովի պատասխանը Օսկանյանին
- Հայաստանում 2 տասնամյակ ընտրությունները կեղծվել են. Վարդան Օսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան