Տնտեսագետը՝ գազի գնի նվազման հնարավոր ազդեցության մասին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չի հիշում մի դեպք, երբ տնտեսվարողը դիմած լինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իր մատուցած ծառայությունների սակագինը նվազեցնելու հայտով: Այս առումով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջինն է:
«Միշտ հայտերը վերաբերել են սակագնի բարձրացմանը»,-Panorama.am-ի հետ զրույցում նկատեց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է հանձնաժողովին՝ առաջարկելով սպառողի համար գազի սակագինը նվազեցնել՝ գործող 156 դրամի փոխարեն սահմանելով 146.7 դրամ: Իսկ հայտին նախորդել էր Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների երևանյան հանդիպումը, որի ընթացքում ՀՀ գազի առաքման գնի իջեցման հարցի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ապա արձանագրութուն ստորագրվել:
Այս առումով Մանասերյանը հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագինը նվազեցնլու հայտով չդիմեց հանձնաժողովին, երբ նախավերջին անգամ ռուսական կողմը էժանացրեց Հայաստանին մատակարարվող գազը:
«Եթե հիշում եք, ընկերությունը հայտարարեց, որ սպառողների վրա դա որևէ կերպ չի անդրադառնա»,-ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով, ըհանձնաժողովում ընկերության ներկայացրած հայտը քննարկելիս ու որոշում կայացնելիս լավ կլինի երկու բան հաշվի առնել:
«Հաշվարկի մեջ համարժեքությունը, այսինքն հաշվի առնվի, որքանով է գազի գինը նվազեցվում երկրի ու որքանով սպառողի համար, դրանք նո՞ւյն չափով են: Ցանկալի է նաև, որ սպառման որոշակի մակարադակից այն կողմ տնտեսվարողների համար նախատեսվի վճարման որոշակի պրոգրեսիվ մեխանիզմ՝ որքան ավելի շատ սպառեն, այնքան նվազի գինը: Սա թույլ կտա հայերանական ապրանքների մրցունակությունը բարձրացնել և դրանք դարձնել ավելի մատչելի»,-իր տեսակետն արտահայտեղ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, վերջին առաջարկի կիրառման պարագայում կմեծանան նաև գազ մատակարարող ընկերության շահույթները, մյուս կողմից դրական կանդրադառնա արտոդրողների ու սպառողների վրա:
Տնտեսագետից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ գազի գնի նվազումը ի՞նչ արդյունքներ կունենա ապրանքների գնի ու ընդհանրապես տնտեսության համար:
«Հատկապես այն ապրանքները, որի արտադրության համար գազի մեծ ծավալներ են ծախսվում, կէժանանան, օրինակ՝ ցեմենտը: Եթե տնտեսվարողներն ինքնակամ չիջեցնեն գները, ապա պետական մարմիններն ու սպառողների իրավունքների հարցով մասնագիտացված ՀԿ-ները պետք է իրականացնեն մոնիտորինգ, գործադրվեն տնտեսական հարկադրման մեխանիզմներ, որոնք թույլ կտան գների իջեցում»,-ասաց Մանասերյանը:
Տնտեսագետի կարծիքով, գազի գնի իջեցումը դրական կանդրադառնա նաև առաջին անհրաժեշտության տասն ապրանքախմբերի գների վրա՝ հացամթերք, մսամթերք, կաթնամթերք և այլն:
«Այն ապրանքախմբերի պարագայում, որոնք արտադրվում են Հայասատնաի Հանրապետությունում ու դրա համար սպառվում է շոշափելի քանակությամբ գազ, պետք է այդ քանակության ադեկվատությունը հաշվի առնվի՝ դրանից ելնելով ինչքանով պետք է նվազի ապրանքի գինը»,-ասաց նա:
Գնաճի վրա հնաարվոր ազդեցության մասին խոսելիս տնտեսագետը զգուշանում է. «Նման հաշվարկը խիստ բարդ է ու բազմագործոն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան