Ընդդիմադիրների առաջարկները կընդգրկվեն ԸՕ նախագծում. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հնչած առաջարկությունների մեծ մասը կընդունվեն: Այդ մասին այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ԸՕ նախագծի հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա ասաց, որ շնորհակալ է «բովանդակային առաջարկությունների համար» և նկատեց, որ ընդդիմադիր գործընկերների ելույթներում կային հետաքրքիր մտքեր ու դրանք կընդունվեն Ընտրական օրենսգրքի նախագծում:
Հարությունյանը թվարկեց, որ կընդունեն Լյուդմիլա Սարգսյանի, Ալիկ Արզումանյանի, Ռուբիկ Հակոբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Տիգրան Ուրիխանյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի առաջարկությունները:
«Առավել ակներև առաջարկությունները, որոնք կընդունենք 100 տոկոսով, հետևյալն են՝ առաջինը ռեգիոնալ կամ տարածքային կուսակցությունների գաղափարն է, շատերը մերժեցին այն և մենք, ամենայն հավանականությամբ, կհրաժարվենք այդ գաղափարից, եղան առաջարկություններ, որ մատնահետքերի վերցման հաջորդականությունը պետք է հստակորեն կարգավորվի», -ներկայացրեց Հարությունյանը:
Անդրադառնալով քննարկման ընթացքում հնչած հայտարարություններին, թե ԸՕ նախագծով ներկայացված համամասնական ընտրակարգը այդքան էլ համամասնական չէ, Հարությունյանն ասաց, որ պետք է համապատասխան գրականություն ուսումնասիրել:
«Եթե կարդային, ապա այստեղ չէին հնչի այնքան տարօրինակ առաջարկություններ, որ ընտրողին ընձեռենք հնարավորություն տալու իր ձայնը մի անձի, իսկ մյուս ձայնը կուսակցությանը: Հենց դա կլիներ վերադարձ այժմյան իրավիճակին: Սա անթույլատրելի է», -հայտարարեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ժողովուրդը շատ լավ գիտի շատերի իրական բազառի գինը ընդդիմության դաշտում գործելու համար. Նաիրա Զոհրաբյան
- Այս օրենսգրքով չի որոշվում ընտրությունը. Ա.Արզումանյան
- ՀՀ-ում այնքան սորտի, տեսակի ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի. Փաշինյան
- Խիյար եք գրել, բերել բողկ եք դեմ տալիս. Հովհաննես Մարգարյան
- Մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ամենաոչժողովրդավարականն է. ՀՀԿ-ական
- Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան