Այս տարվա առաջին քառամսյակում ֆեյսբուքի շահույթը գրեթե կրկնապատկվել է
Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուք ընկերությունը հրապարակել է 2016 թվականի առաջին քառամսյակի հաշվետվությունը՝ տեղեկացնելով շահույթի կտրուկ աճի մասին: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Առաջին քառամսյակում մաքուր շահույթը կազմել է 1,51 մլրդ դոլար, ինչը 512 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Աղբյուրը գրում է, որ ընկերության հիմնական եկամուտները բերում է գովազդը, նախորդ ժամանակահատվածում ամենաշատ եկամուտը ստացվել է բջջային կապի հավելվածների գովազդից, այդ թվում նաև Instagram-ի:
Հաշվետվության հրապարակումից հետո աճուրդում ֆեյսբուքի բաժնետոմսերն աճել են 9,5 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում