Դաշնակցությունն առաջարկում է մինչև ընտրությունները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել
Ընտրական օրենգրքի նախագծում ճիշտ է, Դաշնակցություն կուսակցության ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել, բայց նրանք պատրանքներ էլ չեն ունեցել, թե կընդունվեն բոլոր առաջարկությունները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Բնական է՝ յուրքանաչյուր քաղաքական ուժ նաև իր շահերով է առաջնորդվելու: Ամեն դեպքում կարծում եմ, որ աշխատելու տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը կամ մերժողական կեցվածք ընդունելը: Այդպիսիներն այսօր նոր Սահմանադրության պայմաններում են ապրում, վաղն էլ նոր Ընտրական օրենսգրքով են մասնակցելու ընտրությունների», -հավելեց դաշնակցականը:
Նրա խոսքով, նոր Ընտրական օրենսգիրքը ընտրական համակարգի հանդեպ հանրության զրոյական վստահությունը մեծացնելու է:
«Կա հանրահայտ ճշմարտություն՝ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով և ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ», -հավելեց պատգամավորը:
Այդուհանդերձ, հայաստանյան ընտրական գործընթացներում Դաշնակցությանը շարունակում է մտահոգել երկու մեծ խնդիր՝ վարչական ռեսուրսի անսահմանափակ կիրառումը և ընտրակաշառքը, սրսն, ըստ Վարդանյանի, պետք է լուծում տալ:
«Դաշնակցության անունից առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն ջենթլմենական համաձայնագիր, որի համաձայն, ոչ իրենք և ոչ էլ իրենց տարածքային կառույցները ընտրակաշառք չեն բաժանելու: Կարծում եմ, սա կլինի պատասխանատու և համարժեք դիրքորոշում երկրի դիմագրաված մարտահրավերներին, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման», -հայտարարեց դաշնակցականը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին