Ադրբեջանը ցեղասպան մոտեցումներով նման է Թուրքիային. Շավարշ Քոչարյան
«Այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել»,- այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության վերաբերյալ Tert.am-ի հարցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երևանին մեղադրել էր ԼՂ հակամարտության սրման մեջ՝ հայտարարելով. «Զինադադարի ռեժիմի խախտումով Հայաստանը կրակի հետ է խաղում: Վերջին իրադարձությունները հակամարտության գոտում ցույց տվեցին, որ Ադրբեջանի բանակը գերակայություն ունի հայկական զինուժի նկատմամբ»:
«Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:
Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»,- հավելել է Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյան. Էրդողանը խնդիր է տեսնում ադրբեջանական բանակում
- Լևոն Հովսեփյան. Թուրքիան հանդես է գալիս բացահայտ սադրիչ և հրահրող դիրքերից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները