Պատերազմ է, հնարավոր է 1-2 դիրք էլ կորցնել. ԱԺ նախագահ
«Մեր զենքը լրիվ տեղում է եղել», -այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե զենքը քիչ է եղել և այդ պատճառով հայկական կողմը դիրքեր է զիջել:
Ըստ նրա, հայկական կողմը «բավականին հագեցված է եղել զենքերով»:
Ինչ վերաբերում է մեծ արձագանք ստացած 80-ականների զենքի մասին խոսակցություններին, ԱԺ նախագահն ասաց. «80 ականների զենքերը, իմիջիայլոց, օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են, առավել ևս մենք որևէ հարձակողական գործողության չենք անցել, պարզապես պաշտպանել ենք այն տարածքները, որոնք մեր տիրապետության տակ են»:
Լրագրողի հարցին, թե եթե թերություններ չեն եղել, ապա ինչո՞ւ ենք դիրքեր կորցրել, Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևիցե դիրք ենք կորցրել: Դուք այն երկու երեք տեղերն եք ասում, որը չէի համարի մեզ համար դիրքեր: Բայց պատերազմ է, հնարավոր է նաև մեկ-երկու դիրք էլ կորցնել, հաջորդ անգամ այդ դիրքերը հետ վերցնել»:
Հարակից հրապարակումներ`
- Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
- Պաշտոնից ազատված անձինք մեղավոր չեն սահմանի զոհերի համար. Գալուստ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա