Այս օրենսգրքով չի որոշվում ընտրությունը. Ա.Արզումանյան
«Ընտրական այս օրինագիծն ունի երկու բաղադրիչ՝քաղաքական, տեխնիկական: Քաղաքականն այն է, թե արդյո՞ք իշխանությունն ունի քաղաքական կամք հրաժարվելու ընտրությունները կեղծելու պրակտիկայից, ունի արդյո՞ք ընդդիմությունը քաղաքական կամք փորձել կոմպրոմիսներ գտնել և լավագույնս երկու կողմի շահերը սպասարկող օրինագիծ ընտրել»,- Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա, տեխնիկական մասն այն է, որ սա ընդամենը խաղի կանոնների ընդունում է. «Այս օրենսգրքով չի որոշվում ընտրությունը: Սա խաղի կանոններ են: Կան լավ, վատ խաղի կանոններ: Կարելի է վատ կանոններով անցկացնել լավ ընտրություններ»:
Ա.Արզումանյանի խոսքով, այս պահի դրությամբ զուտ տեխնիկական մասով այս առաջարկվող մեխանիզմները քայլ առաջ են նախկին Ընտրական օրենսգրքի համեմատ: Նա նշեց, որ ընդդիմության միասնական պահանջներից, որը 20 տարի պահանջում էին՝ ցուցակների հրապարակում, կարծես գտել է լուծումը:
«Ես պաշտպանելու եմ օրինագիծը, կողմ եմ քվեարկելու»,- հայտարարեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում այնքան սորտի, տեսակի ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի. Փաշինյան
- Խիյար եք գրել, բերել բողկ եք դեմ տալիս. Հովհաննես Մարգարյան
- Մաքուր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ամենաոչժողովրդավարականն է. ՀՀԿ-ական
- Նոր ԸՕ-ն թաղային հեղինակություններին հնարավորություն կտա դառնալ ԱԺ անդամներ. Էլինար Վարդանյան
- Դաշնակցությունն առաջարկում է մինչև ընտրությունները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին